Իրաքը դեմ է արտահայտվել
Իրաքը չի աջակցում Հորմուզի նեղուցում ռազմական միջամտությանը, չնայած նավագնացության սահմանափակումը համարում է միջազգային իրավունքի խախտում: Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին այս մասին հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Մենք չենք աջակցում ռազմական լուծումներին: Նավերի զինված պաշտպանությունը կառաջացնի Իրանի արձագանքը և չի կնպաստի նավագնացությանը: Հետևաբար, մենք չենք միանա Պարսից ծոցում ռազմական գործողություններին», - ասել է նա՝ հավելելով, որ Բաղդադը դատապարտում է Հորմուզի նեղուցի փակումը և այն համարում է նավագնացության ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի խախտում։
Պաշտոնապես Իրանը պնդում է, որ նեղուցով անցումը փակ չէ, և որ հարձակման են ենթարկվում միայն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը: Սակայն գործնականում նավագնացություն չկա, քանի որ ընկերություններն իրենք են հրաժարվում ռիսկի դիմել:
