«Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա
Շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմականացված ուժերը կրակ են բացել Մերոն լեռան վրա գտնվող Իսրայելի ավիաբազայի վրա, հաղորդում է համաարաբական Аl Mayadeen հեռուստաալիքը։
Ինչպե նշվում է՝ ավիացիոն գործողությունների և էլեկտրոնային պատերազմի կենտրոն տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ և «հարվածել են թշնամու թիրախին»։
Հարվածներ են հասցվել նաև Կիրյաթ Շմոնա, Մետուլա, Միսգավ Ամ, Զարիթ և Հանիտա սահմանային բնակավայրերին։
