Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է

Հանրային հեռուստաընկերություն հրավիրված ֆեյք հոգևորական Նշան Հովհաննիսյանը հարցազրույցից հետո կառավարությունում պաշտոնի է անցել։ Նրան նշանակել են Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողի պաշտոնում։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ է նա կատարել, արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքը։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Նշան Հովհաննիսյանը մասնակցել է կրոնի ու խղճի ազատությանն առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրմանը, ինչպես նաև իրականացրել է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, բաժնի պետի հանձնարարությամբ իրականացրել է մասնագիտական փորձաքննություն, իրականացրել է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ։

«Նախապատրաստել է կրոնի ոլորտի մասին տեղեկատվական նյութեր ու տեղեկանքներ, կազմակերպել և մասնակցել է աշխատակազմ մուտք գործած՝ կրոնի հարցերին վերաբերող բոլոր տեսակի առաջարկությունների կամ խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող քննարկումներին, իրականացրել է բաժնի գործառույթներից բխող բաժնի պետի այլ հանձնարարություններ»,- ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ նշել են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում գոհ են Նշան Հովհաննիսյանից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է «բավարար և անհրաժեշտ պատասխանատվությամբ ու որակով»։

Խնդրել էինք տրամադրել նաև տեղեկատվություն՝ այս ընթացքում Նշան Հովհաննիսյանը պարգևավճարներ ստացե՞լ է, թե՞ ոչ, և որքան։

Կառավարությունից հաստատել են, որ Նշան Հովհաննիսյանը պարգևավճարներ ստացել է, բայց թե որքան՝ տեղեկատվություն չեն տրամադրել՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների մասին» օրենքներով եւ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հայցվող տեղեկատվության ազատության սահմանափակումները։

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին պետ Վարդան Ասցատրյանը հայտարարել էր, որ Նշան Հովհաննիսյանի պաշտոնը ակտիվ հանրային խոսք չի ենթադրում, վարչապետի աշխատակազմից հավաստիացրել են, որ Նշան Հովհաննիսյանն աշխատանքի ընդունվելուց ի վեր որևէ ԶԼՄ-ի հարցազրույց չի տվել:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույցի էր հրավիրել Նշան Հովհաննիսյանին ու նրան ներկայացրել, իբր, հոգևորական, մինչդեռ, տվյալ անձը 2017 թվականին կարգալույծ է հռչակվել, ընդ որում, երկու անգամ է կարգալույծ հռչակվել։ Նշան Հովհաննիսյանը, սակայն, իրեն դեռ համարում է «վարդապետ»։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ Մոջթաբա Խամենեին մեկուսացված է և չի պատասխանում հաղորդագրություններին. The Washington Post «Դուք կներեի՞ք Փաշինյանին»․ Սրբուհի Գալյանը՝ մետրոյում սկանդալային միջադեպի մասին (video) «Այ դեգեներատ», Եվրոպան է մեր դեմ հիբրիդային պատերազմ տանում. Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (video) «Զոհվածի աղջկա շրխկոցով ապտակը Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Լարված վիճակ Քրիստինե Վարդանյանի ու Միրզոյանի միջև․ «Ինչի՞ եք ծիծաղում», «Ինձ սպա*ելն է ծիծաղելի» (video) Արարատ Միրզոյանի խայտառակ արձագանքը՝ մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ Փաշինյանի հարձակմանը (video) Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am