Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան
Նյու Յորքի օդանավակայանում Air Canada ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենայի. New York Post պարբերականը:
Ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր։ Նրանք տարհանվել են։
Ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով չորս հրշեջ ծանր վիրավորվել են։
Բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա՝ ուժեղ անձրևի պատճառով վատ տեսանելիության պայմաններում։
Լա Գուարդիա օդանավակայանն այժմ փակ է, և ժամանող չվերթերը վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։
