Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
Երևանում մարտի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
