Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է
Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Թեհրանի ուղղությամբ Այս մասին հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը։
«ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածների լայնածավալ շարք, որոնք ուղղված են ենթակառուցվածքներին Թեհրանում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները»:
Ի պատասխան ՝ Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ օբյեկտներին։
Ինչպես հաղորդում Է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը, երկու բալիստիկ հրթիռ է արձակվել Էր Ռիադի ուղղությամբ, մեկը որսվել Է, երկրորդը ընկել է ոչ բնակելի տարածքում:
Հաղորդվում է նաև, որ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նկարով հրթիռներ։ Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը չի աջակցի այնպիսի գործողությունների, որոնք համարում է աշխարհի համար վնասակար և իր արժեքներին հակասող:
