Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան

Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ: Հետևաբար պետք է մշակել քաղաքացու պահվածքի ուղեցույց, գրել է ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Ուղեցույց՝ «արտակարգ հյուրի» դեպքում քաղաքացու պահվածքի․

Հանրային վայրերում անցանակալի հյուրի հանդիպման և վերջինիս անհավասարակշիռ պահվածքի դեպքում քաղաքացիները պետք է իրազեկվեն իրենց անելիքի մասին։

Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ: Հետևաբար պետք է մշակել քաղաքացու պահվածքի ուղեցույց։

Իրավիճակ

Պատկերացրեք, դուք երթևեկում եք տրանսպորտով, և ձեզ, ձեռքում քարտեզ թափահարելով, մոտենում է ինչ-որ մեկը և փորձում է ինչ-որ բան համոզել: Դուք նրան հակադարձում եք և առաջարկում եք հեռու մնալ ձեզանից։ Նա չի հասկանում. համառորեն, հիստերիկ շարժումներով, մատ թափ տալով, քարտեզը թափահարելով, գոռգոռալով, ինչ-որ բաներ պնդելով, շարունակում է ներխուժել ձեր անձնական տարածք:

Անհրաժեշտ է՝

1․Պահպանել սառնասրտությունը: Թեև բարդ է, գրեթե՝ անհնար։ Հատկապես, երբ դու երթևեկում ես անչափահաս երեխայիդ հետ: Երբ երեխադ տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ գոռալով հարձակվել իր մոր վրա: Տեսնում է, թե ինչպես են մարդիկ լուռ նայում, նկարում, իսկ տղամարդը շարունակում է ոչ ադեկվատ ագրեսիան: Տեսնում է տղամարդու շքախումբը լուռ կանգնած է, չի խառնում: Եվ երբ ասում ես «դադարեցրեք, ես երեխայի հետ եմ», իսկ տղամարդը շարունակում է ինքնամոռաց գոռալ և պնդել, որ պետք է շարունակի իր «զուգահեռ իրականության» թեզը, բարդ է, բայց պետք է պահպանել սառնասրտությունը:

2․Չտրվել սադրանքի: Երեկ երևի թե յուրաքանչյուրը մտածել է, իսկ շատերը նեղ շրջապատում քննարկել են՝ «իսկ ես ինչպե՞ս կվարվեի» հարցը: Բազմաթիվ տարբերակներից հետո, պատասխանը մեկն է՝ չտրվել սադրանքի: Որովհետև քարտեզը ձեռքին գորգոռացողը շատ արագ քո անձնական տարածք ներխուժողից, քեզ անհանգստություն պատճառողից կվերածվի իրավիճակի զոհի: Բազմաթիվ քրեական գործերը կփաստեն խոսքերս:

3․Զանգահարել ոստիկանություն: Ի վերջո իրավական պետությունում ոտնձգությունից՝ ֆիզիկական, թե հոգեկան, պաշտպանող կառույցը ոստիկանությունն է: Նրանց պատասխանատվությունը կրկնակի է, երբ խոսքը գնում է երեխային հոգեկան տառապանք պատճառելու և երեխայի շահերի մասին: Զանգահարեք ոստիկանություն, բացատրեք, որ մի մարդ, հավանաբար ոչ ադեկվատ վիճակում, անհանգստացնում է ձեզ, ներխուժել է ձեր անձնական տարածք, և դուք ունեք իրենց օգնության կարիքը:

4․Մինչև ոստիկանության ժամանումը (կամ չժամանումը) որևէ դեպքում ՉՄՏՆԵԼ երկխոսության մեջ։ Չբարևել, չնայել վրան, չշփվել։ Ձեր վարքագծով ցույց տվեք, որ ձեր միջև պատ է։

5.Ցույց չտալ անհանգստության նշաններ, խուճապի չմատնվել, ցույց տալ, որ դուք եք իրավիճակի տերը, դուք եք քաղաքացին, այդ դեպքում ագրեսիան մեղմվում է:

6․Երբեք հույս չդնել, որ իրեն ուղեկցողները կփորձեն սաստել կամ զսպել ագրեսիվ վարքագիծը։

7․Հույս չդնել, որ անծանոթ քաղաքացիները կմիջամտեն և կսաստեն նրան։ Սա Հայաստանն է։

8․Հաջորդ ժամերին՝ նրա նախարարներն ու նախարարուհիները, թիմակիցները շտապելու են հայտարարել, որ կիսում են նրա ասածները, պահվածքի ողջ հմայքը։ Չնեղվեք. հանրության ճնշող մեծամասնությունը ձեր կողքին է»։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակավայրից «փախուստ». Դանիելյան Լավ է, չեք ասում մեր անկախության հռչակագիրը ֆաշիստական եւ ռասիստական է․ Մանուկյանը՝ Միրզոյանին (video) Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է Թեժ հարցուպատասխան Գեղամ Մանուկյանի և Արարատ Միրզոյանի միջև․ «Զանգի Պապիկյանին․․․» (video) Փաշինյանն «ուժեղ տղերքի» վերաբերյալ նետվող իր «մարտահրավերներով» փորձում է ճակատային «փոխհրաձգություն» հրահրել, կարծես թե չի ստացվում. Հակոբ Բադալյան Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո բախվել է հրշեջ մեքենային. վիրավորներ կան #ՈՒՂԻՂ․ 4 պատերազմ բերած Նիկոլն ընկնավորվել է թվերից․ 5-րդ պատերազմն է բերում․ Հայկ Նահապետյան (video) Երևանում մարտի 23-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Աբովյանում «Kia»-ն կողաշրջվել է. կա 1 զnh, 3 վիրավnր․ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցը Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական «Ապուշ կառավարում ես տարել, պատերազմը պարտվել ես»․ Ռոբերտ Քոչարյանի կոշտ խոսքը (video) Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Թեհրանին Ի՞նչ նպատակ է հետապնդում, ավելի ստույգ՝ հանձնարարություն է կատարում Փաշինյանը Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ Իրանը գործի է դրել Իսպանիայի վարչապետի նկարով հրթիռներ․ Մերձավոր Արևելքում թեժ է Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am