Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը
Իրաքի ավիացիոն իշխանությունները երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը երկարաձգել են ևս երեք օրով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի օդային երթևեկության համար պատասխանատու «Բաղդադ» թռիչքային տեղեկատվության շրջանի կարգավարական ծառայության աղբյուրին։
«Օդային տարածքը փակ կլինի առնվազն մինչև չորեքշաբթի՝ մարտի 25-ը, համաշխարհային ժամանակով ժամը 09:00-ն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա հիշեցրել է, որ Իրաքի երկինքը փակվել էր փետրվարի 28-ի առավոտյան՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով։
