Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի
Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Նրանք մեզ խաբեցին չհարձակվելու խոստումներով և նույնիսկ բանակցություններում զգալի առաջընթացից հետո, միևնույն է, որոշեցին հարձակվել։ Սա դառը փորձ է, և վստահությունը լիովին կորսված է։ Տարածաշրջանային պատերազմն ընդմիշտ կփակի դիվանագիտության դռները»,- Արաղչիի խոսքն է մեջբերում «Первый Ближневосточный. Иран» Telegram-ալիքը։
