Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր երեխաներից մեկը ծանր հիվանդ է։ Այդ մասին նա խոսել է Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում «Վեստի» լրատվական ծառայության համար։
Սիմոնյանի խոսքով՝ երեխայի ծանր հիվանդության մասին հայտնի է դարձել 2024 թվականի դեկտեմբերին, երբ նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, հայտնվել է կոմայի մեջ։
«Երբ Տիգրանը ընկավ կոմայի մեջ, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր հիվանդ է։ Եվ դա հնարավոր չէ բուժել։ Ես դրա մասին անգամ չեմ ուզում խոսել։ Պարզապես՝ հասկանալու համար, որ նման բաներ էլ են լինում… Պարզապես աղետ է։ Դա միակ բանն էր, որ ինձ դուրս բերեց հիվանդանոցից», — ասել է նա։
Նրա խոսքով՝ երբ Քեոսայանը հայտնվել է կոմայի մեջ, ինքը հոսպիտալացվել է նրա հետ միասին և մտածել է, որ հիվանդանոցում նրա կողքին կլինի միշտ։ Բայց նա ստիպված է եղել իր բոլոր հոգեկան ուժերը լարելով այդ ամենին զուգահեռ շատ աշխատել, որպեսզի հասցնի խնամել կոմայի մեջ գտնվող ամուսնուն և հիվանդ երեխային։
Արդեն սեպտեմբերի 1-ին նա պարզել է, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։
«Երբ ես եկա հետազոտվելու, կարծում էի, թե միջկողային նևրալգիա ունեմ։ Եկել էի Տիգրանի մոտ հիվանդանոց և մտածեցի՝ քանի որ արդեն հիվանդանոցում եմ, միաժամանակ գնամ տեսնեմ՝ ինչ խնդիր կա... Երբ իմացա, սկսեցի հիստերիկ ծիծաղել... այդպես չի լինում։ Ու այս ամենը 9 ամսվա ընթացքում։ Դե, ինչ-որ կերպ ապրում եմ»,- ասել է Սիմոնյանը։
