Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներողություն է խնդրել այսօր մետրոյի վագոններից մեկում արցախցի կնոջ հետ ունեցած վիճաբանության համար։
«Հարգելի՛ տիկին Արմինե Մոսիյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար, և հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։
Ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա, և ես ուզում եմ, ես գիտեմ, որ դուք կմերժեք։ Ես գիտեմ, որ կմերժեք և հետևից երկու կոպիտ բառ էլ կասեք։ Ես դա ընդունում եմ խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով անցնի, որ արժի, որ մենք հանգիստ պայմանավորվենք առանց էմոցիաների խոսենք, իմացեք, որ ձեր տրամադրության տակ եմ, և էս գլխից ընդունում եմ հրավերը»,-նշել է Փաշինյանը։
