Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան
«Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ալիևի «տասովշիկ» լինելը «լավ» է եկել վրան։ Գոռում ու փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորն ու նրա երեխային»։
«Պաչիկներ ու սրտիկներ շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, մետրոյում պատռեց իր դեմքը։ Մինչև ատամները պաշտպանված լինելով ախրամիկներով, իր թիմակիցների ներկայությամբ նա գոռում է հայ կնոջ վրա, գոռում է՝ երեխայի ներկայությամբ, փորձելով նվաստացնել հայ կնոջն ու հայ երեխային։
Հետո էլ ասում են՝ տղամարդկություն, ուր է էստեղ ո՞ւր է տղամարդկություն; Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, Ալիևի «տասովշիկ» է դառնում, պատվով էլ կատարում է դերը, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում։ Փոխարենը՝ պայքարի Ալիևի տարածած ատելության դեմ, ինքն է ատելություն տարածում; Սա ցույց է տալիս, որ սրտիկներն ու պաչիկները հորինվել են հանուն պաշտոնի, որ դրանք կեղծիք են»,-նշել է նա։
