Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վրաստան մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ քննիչի որոշումը՝ թույլ չտալ Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը, լուրջ խնդիր և խայտառակություն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։
«Սա շատ բացասական ազդեցություն է թողել. տարբեր երկրներում այս հարցն արդեն քննարկվում է, և բնականաբար, սա խայտառակություն էր մեր երկրի համար։ Բայց մենք տեսանք նաև, որ դրան նախորդող օրը Նիկոլ Փաշինյանը բացասական արտահայտվեց Վեհափառ հայրապետի հասցեին. արդեն այդ հաղորդագրությունից պարզ էր, որ քննիչը պետք է հենց այդ կերպ էլ վարվի։ Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ իրենք գոնե կգնան խելամտության կանխավարկածով, բայց, ցավոք, այդպես չեղավ»,- ասաց Զոհրաբյանը։
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը