Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց

Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով և ակնհայտ ագրեսիվ վարքագծով դիմել է արցախցի կնոջը՝ 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ Արմինե Մոսիյանին, բացահայտում է իշխանության արժեքային սնանկությունը։ Խնդիրը միայն էթիկայի խախտումը չէ, խնդիրը քաղաքական պատասխանատվությունից հետևողական խուսափումն է՝ զուգակցված հասարակության ներսում բաժանարար գծերի գիտակցված խորացմամբ։

Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում։

Արցախցիները չեն «փախել»։ Նրանք դարձել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհերը՝ միաժամանակ կրելով նաև Փաշինյանի ուրացման քաղաքականության հետևանքները։ Պետությունը, որը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, չունի բարոյական իրավունք նրանց մեղադրելու կամ պիտակավորելու։ Առավել վտանգավոր է խնդրի ներքին՝ հասարակական շերտը։ Այսպիսի հռետորաբանությունը ոչ միայն արդարացնում է քաղաքական ձախողումները, այլև ձևավորում է վտանգավոր նարատիվ՝ ուղղված արցախահայության դեմ։

«Փախածների» պիտակը վերածվում է սոցիալական ստիգմայի, որը քայքայում է հանրային համերաշխությունը և խորացնում արդեն իսկ առկա անվստահությունը։ Պետության ղեկավարը, որը հանրային վայրում, մանկահասակ երեխայի ներկայությամբ, մատ է թափ տալիս և բղավում նրա մոր, պատերազմի զոհի ընտանիքի անդամի վրա, ոչ միայն խախտում է քաղաքական վարքագծի տարրական նորմերը, այլ ցուցադրում է իշխանության մի մոդել, որտեղ ագրեսիան փոխարինում է պատասխանատվությանը, իսկ մեղադրանքը՝ հաշվետվողականությանը։ Այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի ճգնաժամը միայն արտաքին չէ։

Այն խորապես ներքին է՝ պայմանավորված իշխանության քաղաքական և արժեքային ճգնաժամով։ Նման իշխանությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք»,-գրել է նա։

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք… Ու այս տեսարանը կնոջ տղա երեխայի ներկայությամբ․ փաստաբան Այն ինչ այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր․ ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ․ Մարիաննա Ղահրամանյան Մոնթե Մելքոնյան փողոցում 18-ամյա վարորդը «LiXiang»-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ․ Կարապետյան Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում․ փաստաբան Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Ասել, որ զարմացած եմ ու չէի սպասում, կնշանակի ստել․ Կրպեյան Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում․ Սուրենյանց Երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին. Գեղամ Ստեփանյան Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am