Ռեկտորներին հաստատեցին ու շնորհավորեցին
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Գործադիրի անդամները նիստի սկզբում ողջունեցին ռեկտորներին: Կառավարությունը որոշեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում հաստատել Արամ Իսաբեկյանի ընտրության արդյունքները:Մեկ այլ որոշմամբ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները:
