«Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ շաբաթ օրը իր զինյալները բախվել են իսրայելական ուժերի հետ Լիբանանի հարավում գտնվող երկու սահմանային քաղաքներում, հաղորդել է AFP-ն։
Լիբանանը մերձավորարեւելյան ավելի լայն պատերազմի մեջ ներքաշվել է այն ժամանակ, երբ «Հեզբոլլահը» մարտի 2-ին հրթիռային հարձակումներ իրականացրեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան իսրայելա-ամերիկյան հարձակումների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։
Իսրայելը պատասխանեց Լիբանանի տարածքին ուղղված զանգվածային հարվածներով եւ սահմանային շրջան ցամաքային ներխուժումներով, որոնց հետեւանքով, ըստ Լիբանանի իշխանությունների, զոհվեց ավելի քան 1 000 մարդ։
