Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ
Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Անօդաչուն գտել են տեղի բնակիչները, ովքեր այդ մասին հայտնել են իշխանություններին: Պարզվել է, որ դա ամերիկյան Sierra Nevada Corporation ընկերության կողմից մշակված AEGIR անօդաչու ծովային սարքն է:
Հետաքննության անցկացումից հետո ԱԾՍ-ն կոչնչացվի ափից 2 ծովային մղոն հեռավորության վրա:
Ենթադրվում է, որ անօդաչուն կարող էր օգտագործվել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ և չպարզված պատճառներով հոսանքի միջոցով դուրս է բերվել թուրքական ափ: Ավելի վաղ Թուրքիայի ափերի մոտ
