Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո
Հարկատուների հաշվին Երեւանի քաղաքապետարանը բոուլինգի առաջնություն է կազմակերպվել 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև, որի համար ծախսվել է 3 միլիոն 398 հազար 328 դրամ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Սփորթ սերվիս» ՍՊ ընկերության հետ, որն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ տնօրենը Վլաս Դոխոլյանն է։ ՍՊ ընկերությունը հանդես է գալիս պետական գնումների մրցույթներում, մասնավորապես՝ բասկետբոլի լիգաների և մարզական միջոցառումների կազմակերպման ոլորտում։
Պայմանագրում նաև նշված է, որ այս ամենի շրջանակներում պետք է կազմակերպվեն նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտլանդիա», ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշար, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության 2026 թվականի զորակոչային խաղեր, ՀՀ վարչապետի գավաթ սիրողական հեծանվավազքի մրցաշար, բոուլինգի առաջնություն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակայությամբ գործող 32 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջև։
12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի միջև անցկացվող բոուլինգի մրցաշարի ժամանակ 80 մասնակցին պետք է տրամադրվեն խաղային մարզակոշիկներ և հիգիենայի պարագաներ, ապահովել հյուրասիրություն յուրաքանչյուր փուլի ավարտին, յուրաքանչյուր մասնակցին հասնելու է 2 կտոր պիցցա, հավի 2 նագեթ, ֆրի, գազավորված ըմպելիք, ջուր, թեյ և սուրճ։
