United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
United Airlines ավիաընկերության գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին աշխատակիցներին ուղղված ներքին հուշագրում նշել է, որ ակնկալում է, որ նավթի գների բարձր մակարդակը կպահպանվի (ավելի քան 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց) մինչև 2027 թվականի վերջը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ Քիրբիի՝ ավիաընկերությունը պատրաստվում է նավթի գների կտրուկ աճի՝ ընդհուպ մինչև 175 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Փետրվարի վերջից ի վեր ավիավառելիքի գները գրեթե կրկնապատկվել են։ Եթե բարձր գները պահպանվեն, United-ը կանխատեսում է, որ վառելիքի տարեկան ծախսերը կավելանան 11 միլիարդ դոլարով։
Քիրբին հայտնել է նաև, որ ավիաընկերությունը նախատեսում է կրճատել պակաս շահութաբեր չվերթները և ժամանակավորապես դադարեցնել դեպի Թել Ավիվ ու Դուբայ թռիչքները։
