Սերժ Սարգսյանը իր հերթական օժանդակությունը «կշռայլի՞» «Ճվճվ Արոյի» որդուն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « Հունվարի 8-ի լուսադեմին քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով ՃՈ երկու տեսուչ է զոհվել, շարունակում է հասարակական լայն հնչեղություն ունենալ: Երեկ առավոտյան հրապարակվեց ողբերգական վթարի տեսանյութը, որը լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվում Սայաթ-Նովա խաչմերուկով անցնող և դեպի Օպերա ընթացող Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, ասել է թե՝ կարմիր լույսի տակով: BMW X6-ի բախումից հետո Toyota Corolla-ն մի քանի տասնյակ մետր շպրտվում է դեպի Աբովյան խաչմերուկ, իսկ BMW X6-ը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվում կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Երեկ արդեն դեպքի վայրից հեռացրել էին ջարդուփշուր արված գովազդային վահանակը, դեպքի վայրից դեռ չէր հեռացվել Toyota Corolla մակնիշի տարբերանշանը և մի քանի ջարդուփշուր արված մասեր ևս: Իսկ այն վայրում, որտեղ հանգրվանել է ջախջախված ՃՈ մեքենան, ծաղկեպսակ էր դրված: Ողբերգական ավտովթարի տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ. հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որը ՃՈ մեքենան լուսացույցի կարմիր լույսի ժամանակ է անցել՝ չզիջելով անգամ հետիոտներին: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՃՈ տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։ Համաձայն Ճանապարհային երթևեկության կանոնների 4-րդ գլխի 26-րդ կետի ՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները) (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI , XIX և XXI բաժինների պահանջները: Այսինքն՝ ՃՈ տեսուչների գործողություններն օրենքի շրջանակներում են եղել: Վթարի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի վարորդ ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը մահացել է մի քանի ժամ անց՝ հիվանդանոցում: Ինչ վերաբերում է BMW X6-ին, ապա վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքից հետո դիմել էր փախուստի, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին: Նրանից բացի, BMW X6-ում երկու ուղևոր է եղել, որոնք ևս ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն չեն հոսպիտալացվել: Նախօրեին երեկոյան Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունք տալ: Նույն այդ տեղեկություններով, մի քանի վկաներ նշել են, որ դեպքի օրը Սարգիս Վարդանյանը խմիչք է օգտագործել: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկություններն իրականությանը, կպարզվի սույն գործով նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունից հետո: Երեկ պարզվեց նաև, որ Սարգիս Վարդանյանը 2014 թվականին մեկ տարով զրկված է եղել վարորդական իրավունքից, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ Սարգիս Վարդանյանի կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ: Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաև, որ կան ցուցմունքներ, որոնց համաձայն BMW X6-ը գերազանցել է թույլատրելի արագությունը: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնք ստուգվում են: Նա ասաց, որ նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություն և քննություն է տարվում պարզելու վթարի իրական հանգամանքները: Արա Վարդանյանը (Ճվճվ Արո) մահացել է ամիսներ առաջ՝ գլխի ինշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները բազմաթիվ անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ՝ ազատ արձակել: Ակնհայտ է, որ նրա որդիները վայելում են իշխանությունների հովանավորչությունը, հակառակ պարագայում վաղուց արդեն իրենց մասնակցությամբ հարուցված քրեական գործերից մեկով անազատության մեջ կլինեին, այդպիսով վտանգ չդառնալով հանրության համար, և ի վերջո չէին խլի երիտասարդ ոստիկանների կյանքը: Այս անգամ էլ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ քրեական սույն հեղինակության որդիները կպատժվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետևաբար՝ իսկապես չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր հերթական օժանդակությունը «շռայլի» Սարգիս Վարդանյանին: Անցյալ տարեվերջին Սերժ Սարգսյանը ՏԻՄ և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ասաց. «Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»: Այնպես որ, Սարգիս և Սերժ Վարդանյանները գուցե այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից, չնայած նրա, որ մարդկային կյանքեր են խլվել և ընտանիքներ դժբախտացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am