«Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ Երևանում վարձակալել են բնակելի շինության նկուղային հարկի գրասենյակային տարածքը, կահավորել այն համակարգչային հատուկ տեխնիկայով և իրականացնում են համակարգչային հափշտակություններ։

Օպերատիվ տեղեկությունների համակողմանի ուսումնասիրության հիման վրա Քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ ահա, մարտի 17-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն։

Համակարգված գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են կիբեռհանցագործություններով զբաղվող խմբի անդամներին։ Դեպքի վայրից առգրավվել է հանցավոր մեխանիզմի կիրառման համար նախատեսված տեխնիկան՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա բջջային հեռախոսաքարտեր, հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ, ինչպես նաև քննության համար առանցքային նշանակություն ունեցող այլ ապացույցներ։

Իրավապահները պարզել են, որ խումբը գործել է նախապես պլանավորված փուլային հանցավոր սխեմայով՝ օգտագործելով թվային տիրույթում հայտնի «Romantic Scam» մեթոդը։
Հանցավոր այս մեխանիզմի հիմքում հոգեբանական ներազդման և թվային խաբեության համադրումն էր։ Այլ կեպ ասած՝ խմբի անդամները, թաքցնելով իրենց ինքնությունն ու գտնվելու վայրը, ծանոթությունների հավելվածներում, ինչպես նաև «Telegram» և «WhatsApp» հարթակներում ստեղծել էին կեղծ օգտահաշիվներ։ Ներկայանալով որպես բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ՝ նրանք թիրախավորված անձանց հետ վարել են մշակված սցենարներով սիրային նամակագրություն։

Պոտենցիալ զոհերի հավաքագրումը հիմնականում իրականացրել էին «Telegram» հավելվածի տարբեր զրուցարաններում։ Շահելով քաղաքացիների վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով նրանց ուղղորդել էին կեղծ՝ ֆիշինգային կայքեր, որոնք քողարկված են եղել որպես առցանց գնումների հարթակներ։ Արդյունքում, չարաշահելով նրանց հուզական վիճակն ու վստահությունը, ենթադրյալ հանցագործները դրդել են կատարել վճարումներ՝ հափշտակելով ֆինանսական միջոցները։

Պարզվել է նաև, որ հափշտակված գումարները դրածո միջնորդների օգնությամբ կանխիկացվել են օտարերկրյա պետությունում և այնուհետև փոխակերպվել կրիպտոարժույթի:

Ներկայումս իրականացվում են վարույթային գործողություններ՝ հանցավոր գործունեություն իրականացնող խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, սա քանդող, հանձնող է․․․ ընտրությունը սրանց ու ստեղծող ու պաշտպանողի մեջ է․ Սաղաթելյան (video) #ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Աշտարակում է (video) Այ Ալիևի «հարճ», դու պատասխան ես տալու քո արածի համար․ Պարույր Հայրիկյան (video) Ամբողջ թափով մտնում ենք պայքարի մեջ․․․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Լա՛վ իմացեք՝ 2018-ից հետո պատերազմ եղավ, 2021-ին սրանց ընտրեցին, էլի պատերազմ ու զոհեր եղան (video) «Ոտքից գլուխ մեղքի մեջ թաղված, էդ կարտոշկեն մտցրա․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Ինչպես են Ռոբերտ Քոչարյանին դիմավորում Աշտարակում (video) Նիկոլի հետևից գնացող «տվարնե՛ր», հասկացա՞ք, որ Ալիևն ընտրություններից հետո խփելու է. Հայրիկյան (video) Փաշինյանի շանտաժը․ ի՞նչ նոր սարսափելի բան է առաջարկել Ալիևին․ Սուրեն Սուրենյանց (video) Ալիևն իր տեղական Ալիևի հետ անցել է շանտաժի․ Անդրանիկ Թևանյան (video) Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է «Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտին Թեհրանը համաձայն․ Արաղչի Փաշինյա՛ն, չենք մոռացել ոնց 3 պատերազմ բերեցիր 2018-ին ու 2021-ին՝ նույն խաղաղությունը խոստանալով (video) Ուժեղ բանակ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով և հագեցված նորագույն համակարգերով. «Ուժեղ Հայաստան» Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am