Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը

Մի կողմից Փաշինյան Նիկոլը ՔՊ-ականներին փորձում է համոզել, թե իբր հունիսի 7-ի ընտրություններին 65 տոկոս են խփելու, մյուս կողմից անհանգիստ ու վախեցած ջղաձգվում է։

Հերթական անգամ հայ ժողովրդին սպառնում է նոր պատերազմով՝ գրեթե բառացի ասելով՝ թե ինձ չընտրեք՝ պատերազմ է լինելու։ Եթե այդքան վստահ ես, որ 65 տոկոս խփելու ես, էլ ինչո՞ւ ես խեղճ ժողովրդին պատերազմով սպառնում։ Նման ջղաձգումը բավարար է ֆիքսելու, որ խիստ անհանգստացած է վերահաս պարտությամբ ու հուսահատ փորձում է պատերազմի շանտաժով իրավիճակ փրկել։

Դեռ մի կողմ, որ իր անհեռատես ու արկածախնդիր քայլերի պատաճառով Հայաստանը աչք չի բացում պատերազմներից ու կորուստներից։ Բայց ամենազավեշտալին այն է, որ Ալիևի բարեհաճությանը հանձնվելը, անվերջ զիջելն ու նվաստանալը Նիկոլը համարում է խաղաղություն։ Իրականում ագրեսորին զսպելու հանձնվողական այս քաղաքականությունն է պատերազմով ականապատում Հայաստանի տեսանալի ապագան։

Ալիևի պահանջները Հայաստանից անվերջ են, Բաքվի բռնապետը բավարարված կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա Արևմտյան Ադրբեջան։ Այդ ռազմավարության մասին Բաքվից բացահայտ հայտարարվում է։ Ալիևը ՔՊ-ական իշխանության ջանքերի շնորհիվ թուլացած, պառակտված ու միայնակ մնացած Հայաստանի նկատմամբ ագրեսիայի չի դիմում այն պատճառով, որ Փաշինյան Նիկոլը բավարարել ու պատրաստակամություն է հայտնում առաջիկայում էլ բավարարել նրա բոլոր պահանջները։

Բաքվին զսպելու, անվտանգություն ու իրական խաղաղություն ապահովելու համար երկու կարևոր գործոն կա՝ Հայաստանի տնտեսական և ռազմական պոտենցիալի մեծացում ու միջազգային երաշխիքների գործարկում։ Առանց վերոհիշյալ 2 գործոնի ապահովման, Ալիևի ու Փաշինյանի կողմից ստորագրված որևէ թղթի կտոր չի կարող երաշխիք լինել որևէ տիպի խաղաղության համար։

Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու ճանապարհին յուրաքանչյուր խոչընդոտի դեպքում Ալիևը սպառնալու է պատերազմ սանձազերծել։

Քանի որ Փաշինյան Նիկոլը պատրաստակամություն է հայտնում այս ճանապարհին բավարարել Ալիևի բոլոր պահանջները, ուստի ավտոմատ դառնում է Ալիևի սրտի վարչապետն ու թեկնածուն։ Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է դառնալ ոչ թե Հայաստանի վարչապետ, այլ Արևմտյան Ադրբեջանի քյոխվա։

Նիկոլ Փաշինյանի հանձնվողական քաղաքականությունը Հայաստանին տանում է ոչ թե «հավերժական խաղաղության», այլ՝ երաշխավորված պատերազմի։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է «Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտին Թեհրանը համաձայն․ Արաղչի Ուժեղ բանակ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով և հագեցված նորագույն համակարգերով. «Ուժեղ Հայաստան» Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների դեմ հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջանում Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի հետ»․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am