Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Մ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan Sentra»-ի վարորդը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 49-ամյա Նվեր Ղ․-ն և 41-ամյա Արա Կ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանը և Գևորգ Թումանյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Յուրա Պապյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտին Թեհրանը համաձայն․ Արաղչի Ուժեղ բանակ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով և հագեցված նորագույն համակարգերով. «Ուժեղ Հայաստան» Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների դեմ հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջանում Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի հետ»․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Բռնության ենթարկված փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am