Ինչպե՞ս պատասխանել` այս է խնդիրը

Մեկ տարի և չորս ամսվա ընդմիջումից հետո հոկտեմբերին, երբ Ժնևում կազմակերպվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը, հաջորդ կարևոր հարցը հետևյալն էր, թե ի՞նչ է սպասում ղարաբաղյան բանակցային գործընթացին հետագայում: Իսկապես, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը դրեց շփման գծում կայունության հաստատելու ուղղությամբ միջնորդների ներկայացրած պահանջների կատարման հարցը: Ալիևը համառորեն մերժում էր միջնորդների պահանջը՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման վերաբերյալ: Միջնորդներն էլ համառորեն շեշտում ու կրկնում էին այդ պահանջն իրեն հայտարարություններում: Արդյունքում, հոկտեմբերին Ալիևին, կարել է ասել, «բերման ենթարկեցին» բանակցությունների: Սակայն, նա օրերս որոշել է իր քայլը ներկայացնել որպես ադրբեջանական կողմի հաղթանակ ու հայկական կողմի պարտություն: Դեկտեմբերի վերջին Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը խոսելով ԼՂ խնդրի թեմայով, նշեց, որ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: «Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ», փաստեց Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. «Դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»։ Ինչպե՞ս է այս պայմաններում շարունակվելու բանակցային գործընթացը... Դեկտեմբերի սկզբներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները կողմերին կոչ արեցին փոխզիջումային լուծումներ գտնել: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը իրենց հայտարարության մեջ նշեցին, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման միջնորդության հարցում միասնաբար հանձնառու են մնում՝ հակամարտությունը Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա (այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում) կարգավորելու հարցում: «Հղում անելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ ձեռք առնելու՝ նախագահների հանձնառությանը՝ Բաքվին և Երևանին կոչ ենք անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016-ին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն»,- մասնավորապես, նշված էր հայտարարության մեջ: «Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք հանձնարարել ենք համանախագահներին՝ շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկները, սակայն շեշտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա է», ասվում էր հայտարարության մեջ: Պաշտոնական Երևանը տարեվերջին ներկայացրեց, թե ինչու հնարավոր չի դառնում առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում: ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը արդյունքներ չի գրանցում ինը պատճառով․ դրանք այն խոչընդոտներն են, որոնք տարիներ շարունակ առաջ է քաշում Ադրբեջանը, և հենց դրանց պատճառով չի ստացվում բանակցություններում առաջընթաց գրանցել, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսպես պարզաբանեց. «Մեր ու Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը, էական տարբերությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: Նալբանդյանի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, և դրանք ձևական բնույթ չեն կրում։ Իսկ թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ժամանակ, նա մանրամասնել է. «Առաջինը. լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում, և ինտենսիֆիկացնել բանակցային գործընթացը: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել: Դրանց մասին ասվել էր և պայմանավորվել էինք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ: Իսկ Դուք լավ գիտեք, և ոչ միայն Դուք, բոլորը լավ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ձևով փորձում էր ձևացնել, որ պայմանավորվածություններ չկան, ամեն քայլ ձեռնարկում էր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, և անգամ ասում էր, իբրև թե Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշել, որ պետք է իրականացվեն, որպեսզի բանակցություններն ընթանան: Սա իրականությունից շատ հեռու էր»: Եվ եթե անգամ նախագահները հոկտեմբերի Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնել, ըստ Էդվարդ Նալբանդյանի, հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է ստանձնել այդ հանձնառությունը։ «Եթե Ադրբեջանը չի կարողանում զինադադարի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ վերահաստատել իր հանձնառությունը, ինչպե՞ս մենք կարող ենք խոսել շփման գծում լարվածության նվազեցման, իրական, էական նվազեցման մասին», - ընդգծեց նա: Նալբանդյանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված ամեն պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը հետքայլ է արել․ «Սա է պատճառը, որ մենք չենք կարողանում առաջընթաց արձանագրել»։ Իրականում, Ալիևը նոր լարվածություն սանձազերծելու, ռազմական ինտենսիվ գործողությունների գնալու համարձակություն, թերևս, չունենա՝ միջազգային հանրության կողմից կոշտ քննադատության չարժանանալու պատճառով: Բայց մնում է ենթադրել, որ նա շարունակելու է առաջ տանել կեղծ քարոզչական հնարքների գործածումը և շարունակաբար բանակցություններում պայմանավորվածություններից հետ կանգնելու քաղաքականությունը: Իսկ ինչո՞վ է դրան պատասխանելու պաշտոնական Երևանը... Սա է հարցերի հարցը: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am