Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին է դիմել նամակով՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը:

Նա շեշտել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

«Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները», — նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա խնդրել է պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին՝ որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ:

Ըստ Զոնաբենդի՝ այս հարցի պարզաբանումը ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, սակայն ԿԽՄԿ-ն նախորդ սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է «Romantic scam» մեթոդով համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել Ագաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքում ԱՄՆ-ն կարող է գրավել Խարգ կղզին ցանկացած պահի. Սպիտակ տուն «Բարետես աղջիկները» խաբեությամբ գումար են հափշտակել «Սա ապօրինի և չհրահրված ագրեսիա է եղել»․ Արաղչի Հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվող Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին Ռուսաստանը Իրանի կողքին է. Պուտին Թեհրանը համաձայն․ Արաղչի Ուժեղ բանակ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով և հագեցված նորագույն համակարգերով. «Ուժեղ Հայաստան» Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների դեմ հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջանում Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի հետ»․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am