«Տղայական» պահվածքից հրաժարվո՞ւմ է

Տևական ժամանակ Գերմանիայի հետ սրված հարաբերություններ պահպանելուց հետո Անկարան հայտարարեց, թե ժամանակն է բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ: Հիշեցնենք, որ ԵՄ–Թուրքիա հարաբերությունները լարվեցին 2016թ. ամռանը` երկրում զինված հեղաշրջման փորձից հետո: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվեցին հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը դիմեց կոշտ միջոցների ու բռնությունների։ ԵՄ-ն կոշտ քննադատում էր թուրքական իշխանությունների արձագանքը՝ մասսայական ձերբակալությունները և Անկարայի այլ գործողությունները, և դադարեցրեց Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու հետ կապված բանակցային փաստաթղթերի նոր գլուխների նախապատրաստական աշխատանքները։ Իսկ Գերմանիայի հետ հարաբերությունները սրվել էին այն ժամանակվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Երկու կողմն էլ ուզում են նոր էջից սկսել հարաբերությունները», - պնդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից առաջ: Գերմանական Funke օրաթերթում հրապարակած հոդվածում Չավուշղլուն ակնարկել է՝ Անկարան ուզում է հարթել երկկողմ հարաբերություններում խորացող լարվածությունը և միաժամանակ ընդգծել՝ Եվրամիությունը պետք է դուրս բերի փակուղուց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: «Այո, կան խնդիրներ, նույնիսկ լարվածություն և էսկալացիա, սակայն մենք ցանկանում ենք հաղթահարել լարվածությունը երկխոսության միջոցով», նշել է նախարարը իր գերմանացի գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամլո ասուլիսում։ Չավուշողլուն նշել է, որ երկու երկրների տեսակետերը ոչ բոլոր հարցերում են համընկնում։ Որպես օրինակ նա նշել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցությունները։ Այսպես, Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլյութ Չավուշօղլուն պայմանավորվել են բարելավել երկրներ միջև բարդ հարաբերություններն ու վերսկսել ռազմավարական երկխոսությունը։ Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ը՝ երկու դիվանագետների հանդիպման արդյունքներով։ «Չնայած տարբեր կարծիքներին և բարդ թեմաներին, ցանկություն կա գտնելու ընդհանուր լեզու և կառուցելու վստահություն։ Կվերսկսենք ռազմավարական երկխոսությունն ԱԳՆ-ների միջև և տնտեսական հանձնաժողովի աշխատանքը»,-ասվում է հաղորդագրությունում։ Բեռլինում լարվածության լիցքաթափման հուսադրող ազդանշաններ են անվանել առաջընթացը Թուրքիայում գերմանացի քաղբանտարկյալների գործերում։ Երկու անձիք ազատ են արձակվել։ Այժմ Անկարան ու Բեռլինը պատրաստ են ամեն ինչ անել երկկողմ հարաբերություններում բարդությունները հաղթահարելու համար, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարությունների: Գերմանիայում բնակվում է թուրքական ծագմամբ մոտ 3 մլն մարդ: Այս առումով, Գերմանիան ու Թուրքիան շատ բան ունեն քննարկելու, իսկ Թուրքիան՝ կորցնելու: Ունենալով դեռ բավական տարաձայնություններ՝ Բեռլինն ու Անկարան պատրաստ են երկխոսության, ավելին՝ պնդում են, որ արտգործնախարարությունները ակտիվացնում են ռազմավարական երկխոսությունը: Սակայն, միևնույն ժամանակ, Անկարան շարունակում է որոշակի կոշտ քաղաքականություն ցույց տալ ԵՄ երկրներին: Թուրքիայի իշխանությունները, ԵՄ անդամ չորս երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում, Իսլամաֆոբիայի դեպքերի հետաքննության հանձնաժողով են ստեղծել։ Հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը հունվարի 9-ին։ «Պատգամավորները կկենտրոնանան չորս եվրոպական երկրների վրա, որտեղ, նրանց կարծիքով, ավելի ընդգծված են իսլամաֆոբիայի դրսևորումները։ Պատգամավորներն այդ երկրներից հետաքննությունները տեղում անցկացնելու թույլտվություն են ուզում ստանալ»,– հաղորդում են լրատվական գործակալությունները։ Բայց ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան զուգահեռաբար շարունակում է քննադատել ԵՄ երկրներին: Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս նշել է երկրի «հոգնածության» մասին՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններից։ Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո նշել է. «Թուրքիան 54 տարի սպասել է ԵՄ դռան մոտ, թուրք ժողովուրդը շատ է հոգնել այս բանակցություններից։ Հնարավոր է մեզ որոշակի քայլի դրդեն, քանի որ Անկարան չի պատրաստվում անվերջ խնդրել, որ իրեն Եվրամիության կազմում ընդգրկեն»։ Նկատենք, որ դեկտեմբերի վերջին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նույնպես հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Թուրքիայի համար հնարավորություն չի տեսնում ԵՄ անդամ դառնալու։ 2017թ. աշնանը ԵՄ–ն կրճատեց եվրաինտեգրման համար Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել էր, որ որոշումը պայմանավորված է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Ելիսեյան պալատում Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձանագրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հեղաշրջման փորձի հետևանքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում թույլ չի տալիս, որ երկիրը առաջ շարժվի դեպի ԵՄ–ի հետ միավորման։ Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահը՝ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ վերաիմաստավորելու առաջարկությամբ է հանդես եկել՝ «ոչ թե ինտեգրման գործընթացի իմաստով, այլ, միգուցե, գործընկերության կամ փոխգործակցության», միաժամանակ նա հստակ արձանագրեց, որ Թուրքիան չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն: Հայտարարելով հանդերձ, որ Թուրքիան այժմ չունի Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, Մակրոնն ասել է նաև, թե կարևոր է երկու երկրների միջև սերտ հարաբերությունների պահպանումը, և որ ժամանակն է որոնել Եվրամիության անդամությունից ավելի սահմանափակ հարաբերություններով մի տարբերակ։ Այսպիսով, պաշտոնական Անկարան մեկ տարուց ավելի ցույց տալով «տղայական» վերաբերմունք ԵՄ անդամ երկրների հեշտ, շատ հաճախ կոշտ ու դաժան քննադատության ենթարկելով եվրոպական երկրներին՝ այժմ մտնում է ԵՄ-ի հետ հարաբերություններումը լարումը թուլացնելու փուլ, ինչը անսպասելի չէ, հաշվի առնելով այն ֆինանսական աջակցությունը, որ Անկարան ստանում էր ԵՄ-ից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am