Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, այս ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով:

Թե՛ ոլորտի փորձագետները, թե՛ բազմաթիվ ուսուցիչներ, թե՛ ծնողները արձանագրում են, որ սա ԿԳՄՍ նախարարության ամենաանընդունելի, ամենասխալ որոշումներից մեկն է, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Ինչո՞ւ: Նախ՝ նման էսսեով անհնար է պատկերացում կազմել, թե աշակերտը ինչ գիտելիքներ ունի նշյալ առարկաներից, որովհետև ոչ բոլոր պատմական իրադարձություններն են արտացոլված գրականության մեջ, և ոչ բոլոր գրական գործերը պատմական հենք ունեն: Արդյունքում աշակերտը կարող է ստիպված լինել համեմատել, օրինակ՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը և «Հայկ և Բել» առասպելը (չնայած վերջինս ևս առավել «Գրականություն» առարկային կարելի է դասել), կամ այլ անհամադրելի համեմատություններ անել: Երկրորդ՝ ինը տարի աշակերտները էսսե չեն գրել, այդ համեմատությունները չեն արել, որովհետև ծրագրով նախատեսված չի եղել: Հիմա, փոխանակ «Հանրակրթության պետական չափորոշիչով» ծրագրերը ներդնեն ցածր դասարաններից, ապա միայն տարիներ անց այդ քննությունը նախատեսեն, միանգամից որոշել են աշակերտներին փաստի առջև կանգնեցնել: Արդյունքում, ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները պատկերացում չունեն, թե այդ քննությունն ինչպես պետք է անցկացվի:

Սա, իհարկե, գիտեն նաև ԿԳՄՍՆում: Դրա համար էլ որոշել են մարտի 27-ին ուսուցիչների և սովորողների համար կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան: Կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք, սակայն հարցն այն է, որ ընդամենը երկու ամսում աշակերտներին նման քննության պատրաստելը նշանակում է պարզապես սովորեցնել քննության «տեխնիկա», «ծիտիկ» դնել ու անցնել առաջ: Իսկ արդյունք պարզապես չի լինելու: Բայց դա երևի թե կրթության պատասխանատուներին չի հետաքրքրում: Կարևորը մի տեղ նշվի, որ «նոր չափորոշիչն» ընթացքի մեջ է: Իսկ թե ինչ կլինի մեր կրթական համակարգի հետ, աշակերտների հետ, վաղվա օրվա հետ, էական չէ:

Այդուամենայնիվ, իրազեկենք, որ ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ինչ են հայտնաբերել շաուրմայի մեջ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազան հարձակման է ենթարկվել Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների դեմ հարվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից Իրանը շտապ տարհանման նախազգուշացում է տվել ԱՄԷ Ռաս ալ-Խայմա քաղաքի բնակիչներին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջանում Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» «Ծանոթանում ենք մեր հիվանդանոցի հետ»․ Գոռ Հակոբյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ Իսրայելը երկու նոր ալիքով հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Բռնության ենթարկված փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում Մոսկվայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր Ռոման Մախմուդյանը պաշտոն է ստացել Ռուբեն Վարդանյանի կինը գերիների իրավական կարգավիճակի պարզաբանման խնդրանքով դիմել է ԿԽՄԿ նախագահին Սպանվել է գեներալ Իսմայիլ Ահմադին «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սպասվում են տեղումներ Հետիոտնին վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է. ՔԿ ԱՄԷ-ի տարածքից պատրաստվում են հшրձակումներ Պարսից ծոցի իրանական կղզիների ուղղությամբ․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am