ArmLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից փոխանցել է, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ կայացած փակ քննարկումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից փաստացի բոյկոտվել է։
Հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն են՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը։
Սակայն, ArmLur․am-ի թղթակիցը նկատել է, որ Անդրանիկ Սիմոնյանի մասնակցությամբ փակ նիստին իշխանական պատգամավորներից մասնակցել է միայն Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Ղահրամանյանը, ով հանձնաժողովի անդամ չէ: Գագիկ Մելքոնյանը մի պահ ներս է մտել ու դուրս եկել: Իսկ ՔՊ-ի մյուս անդամները՝ Արմեն Խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Արտյոմ Մեհրաբյանը, Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը, չեն մասնակցել քննարկմանը։
Այսպիսով, ստացվում է, որ ԱԱԾ տնօրենին բոյկոտել է հենց ՔՊ-ն: Ընդդիմադիրները ներկայացված էին ավելի մեծ թվով. Աննա Գրիգորյան, Թագուհի Թովմասյան, Քրիստինե Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Արգիշտի Գևորգյան:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը