Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ

Շրի Լանկան մերժումով է պատասխանել կղզու հարավում գտնվող քաղաքացիական օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ ընդունելու վերաբերյալ մարտի սկզբին ուղարկված ԱՄՆ-ի դիմումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

«ԱՄՆ-ն ցանկանում էր մարտի 4-ից մինչև 8-ը Մաթալա Ռաջապակսա միջազգային օդանավակայան տեղափոխել երկու ռազմական ինքնաթիռ՝ ութ հականավային հրթիռներով, բայց մենք մերժումով ենք պատասխանել», – Դիսանայակեի խոսքը մեջբերում է The Straits Times հրատարակությունը։Նա մերժումը բացատրել է երկրի չեզոքությունը պահպանելու ցանկությամբ՝ չպարզաբանելով, թե արդյոք ԱՄՆ-ի դիմումը վերաբերում էր Շրի Լանկան որպես Իրանի դեմ գործողությունների բազա օգտագործելուն։

Նախագահի խոսքով՝ Իրանն իր հերթին խնդրանք էր ներկայացրել, որ Շրի Լանկայի նավահանգիստ մուտք գործեն իր երեք նավերը, որոնք Հնդկաստանից վերադառնում էին ռազմածովային զորավարժություններից հետո, սակայն այս դիմումը ևս չի բավարարվել։Մարտի 4-ին առնվազն 80 մարդ է զոհվել Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական Iris Dena նավի վրա գրոհի հետևանքով. իրանական նավը դուրս էր եկել Հնդկաստանի նավահանգստից։

Հաջորդ օրը Շրի Լանկան ափ տարհանեց իրանական Iris Bushehr նավի անձնակազմի 208 անդամի, որն ավելի վաղ խնդրել էր շտապ մտնել նավահանգիստ։Նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չեզոքություն է դրսևորել՝ անցյալ շաբաթ ձեռնպահ մնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քվեարկության ժամանակ, որը դատապարտում էր Իրանի հարվածները տարածաշրջանում։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Սուրենյանը տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Շրի Լանկան մերժել է ԱՄՆ-ի և Իրանի դիմումները կղզի մուտք գործելու վերաբերյալ Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանի շանտաժը. գործակցում է թշնամու հետ. Ով է իրականում պատերազմներ բերողը. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ-ն պատրաստվում է հարձակման, ժամանակ են շահում․ ի՞նչ է անում Պուտինը․ Հայկ Այվազյան (video) «Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am