ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման
2025 թվականի մայիսի 20-ին Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալներ նախկին քննիչ Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Քրեական դատարանից։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ:
Նշենք, որ Գոռ Թադևոսյանը հանդիսանում էր Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքը կշարունակվի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Մերի Մանուկյան
