ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել
ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել, հայտնում է ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նրանք տարեցների ինքնությունը օգտագործել են տների սեփականության վկայականներ յուրացնելու համար, այնուհետև վարկեր են ձևակերպել՝ պնդելով, թե այդ վարկերը ապահովված են այդ տարեց սեփականատերերի թանկարժեք անշարժ գույքով։
11 մեղադրյալները 32-66 տարեկան են, հրապարակված անվանացանկից երևում է, որ նրանցից առնվազն 7-ը հայեր են։ Գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17,4 մլն դոլար, փաստացի վնասը՝ մոտ 6 մլն դոլար:
