Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մոմճյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Իշխան Ա․-ի վարած «Mazda» մակնիշի և 35-ամյա Նաիրի Ս․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Նաիրի Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
