«Իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը». մինչև ուր են հասնելու թանկացումները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին ԵԼՔ դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երթի նպատակի, դաշինքի հետագա քայլերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: – Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը դուրս կգա՞ փողոց: – Այս թանկացումները վերաբերում են բոլորին, չկա ՀՀ այնպիսի քաղաքացի, ով չի առնչվում այս խնդրի հետ: Ուզում եմ ընդգծել նաև, որ սա առնչվում է ոչ միայն աղքատ, այլև աշխատող և աշխատավարձ ստացող միջին խավի հետ: Ոչ միայն ապրանքներն են թանկացել, այլև այդ խավի համար շոշափելի եկամտահարկի ավելացում է տեղի ունեցել: Հույս ունենք և համոզված ենք, որ հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի: Առաջարկում ենք մի ճանապարհ, որ հանրության բարձրացրած ձայնը, ի վերջո, բերի հստակ արդյունքների: – Պարոն Փաշինյան, հնարավո՞ր է, որ այս պրոցեսի մասշտաբներն այնքան մեծանան, որ իշխանափոխության պահանջի վերածվի: – Մենք շատ կոնկրետ խնդիր ենք առաջադրում, մեր կարգախոսը՝ ո՛չ թանկացումներին, արդեն շատ բանի մասին է ասում: Մենք ակնկալում ենք հանրության աջակցությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում, որովհետև հանրությունն էլ մեզանից է ակնկալում, որպեսզի մենք այս խնդիրները լուծենք: Հիմա, երբ հանրությունը իր ձայնը կբարձրացնի և կպահանջի Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք կկանգնեցնեն թանկացումները և կստացվի այնպես, որ խորհրդարանական մեծամասնությունը երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ և կասի՝ չեմ փոխում Հարկային օրենսգրքի, դա կարող է նաև Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հանգեցնել: – Տպավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը զիջումների մասին չի մտածում, քանի որ երեկ այս թեմայի շուրջ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ ժողովուրդը շատ լավ գիտի՝ ցույցերի, միտիգների միջոցով փոփոխության չեն հասնում: – Պատկերավոր համեմատություն անեմ․ երբ 2-րդ աշխարհամարտի ավարտին Սովետական միության առաջնորդ Ստալինին զեկուցում են, որ Հռոմի պապը սա է առաջարկում, սա է պահանջում, Ստալինը ի վերջո հարց է տալիս՝ իսկ քանի՞ դիվիզիա ունի Հռոմի պապը: Հիմա, երբ ասում եք, որ իշխանությունն անզիջում է, չի ուզում զիջել, նա ասում է հետևյալը. իսկ քաղաքացիների քանի՞ դիվիզիա է պահանջում, որպեսզի թանկացումներ չլինեն, որ Հարկային օրենսգիրքը փոխվի: Եթե իշխանությունը չի տեսնում քաղաքացիների դիվիզիաներ, որոնք պահանջում են կասեցնել թանկացումները, բնականաբար՝ նա զիջման գնալու որևէ պատճառ չունի, իսկ եթե խորհրդարանական մեծամասնությունը տեսնի, որ քաղաքացիների դիվիզիաները պահանջում են քայլեր ձեռնարկել, նա ուրիշ տարբերակ չի ունենա, քան գնալ զիջումների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am