Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Թբիլիսի մեկնելու և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունից զրկելուն։

«Սա այլևս հատակն է։ Օրվա իշխանությունները ցուցադրեցին իրենց հիվանդագին վրեժխնդրության ու բարոյական այլասերման ամենազավեշտալի աստիճանը։ Փաստացի պատանդ պահելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ վերջին հրաժեշտը տալու Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ին, այս վարչախումբն ապացուցում է, որ վերջնականապես զուրկ է որևէ սրբությունից։

Սա մանրախնդիր ու վախկոտ խուլիգանություն է։ Երբ պետական ապարատը չի կարողանում զսպել իր էժանագին քենը անգամ մահվան, սգի և վերջին հրաժեշտի առաջ, մենք գործ ունենք ոչ թե իշխանության, այլ ազգային խայտառակության հետ։

Սա հարված է մեր պետության արժանապատվությանը։ Ամենայն Հայոց Հովվապետին իր հոգևոր եղբոր հուղարկավորությանը մասնակցելուց զրկելով՝ դուք չեք նվաստացնում Վեհափառին։ Դուք ծաղրուծանակի եք վերածում Հայաստանը՝ աշխարհին ցույց տալով, որ մեր երկիրը ղեկավարվում է հոգեկան հիվանդությամբ տառապողների կողմից, ովքեր թքած ունեն դարավոր հայ-վրացական հարաբերությունների վրա։

Սա բացահայտ սրբապղծություն է։ Այնտեղ, որտեղ նորմալ մարդիկ լռում են և գլուխ խոնարհում, դուք կառուցում եք ձեր էժանագին մոլագար պատերը։ Սա ոտնձգություն է ոչ միայն եկեղեցական կարգի, այլև մարդկային տարրական բարոյականության դեմ։

Մենք խստագույնս պահանջում ենք՝ անհապաղ և առանց էժանագին իրավական շղարշների վերացնել Կաթողիկոսի դեմ կիրառվող այս խայտառակ արգելքը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ձեր վարած թշնամական ու կործանարար արշավը հատել է խելագարության բոլոր սահմանները։

Սթափվե՛ք։ Ով այսօր լռում և հանդուրժում է այս խայտառակությունը, դառնում է պետական մակարդակով իրականացվող այս հոգևոր տեռորի հանցակիցը։ Դուք չեք խոցում Եկեղեցին, դուք մերկացնում եք ձեր իսկ բարոյական սնանկությունը, ձեր վախն ու մանրությունը։ Ձեր կերպարը զզվանքից ու խղճահարությունից բացի այլ զգացումներ չի առաջացնում»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am