ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում

2026 թվականի մարտի 9-11-ը կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է «Ա․ Պ․ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքը, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Գործը վերաբերում է 2011 թվականին մտավոր հաշմանդամություն ունեցող տասնչորսամյա աղջկա նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի կողմից կատարված սեռական բռնությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է՝

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 3-րդ հոդվածի նյութական մասի խախտում՝ անչափահասներին սեռական բռնությունից պաշտպանելու համար բավարար օրենսդրական և կարգավորող շրջանակի բացակայության, ինչպես նաև իշխանությունների կողմից կանխարգելիչ գործնական միջոցներ չձեռնարկելու պատճառով։

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի լրիվ անունը և հասցեն, ինչպես նաև նրա կողմից սեռական բռնության հետևանքով վնասի հատուցման պահանջը մերժող դատական ակտերի ամբողջական տեքստերը հանրությանը հասանելի պաշտոնական առցանց դատական տվյալների բազայում հրապարակելու պատճառով՝ չնայած դրանք չհրապարակելու վերաբերյալ նրա հստակ պահանջին և առանց իրավական հիմքի։

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու արդյունավետ միջոցների բացակայության պատճառով։

Նախարարների կոմիտե ներկայացված հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է Հայաստանում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության, ինչպես նաև նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին՝ ընդգծելով հատկապես այն մտահոգիչ հանգամանքը, որ մինչև 12 տարեկան երեխաները կազմում են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների տուժողների զգալի մասը։ Այս հանգամանքը վկայում է նշված խմբի առանձնահատուկ խոցելիության և նրանց պաշտպանության միջոցների անհետաձգելի ուժեղացման անհրաժեշտության մասին։

Մասնավորապես, 2024 թվականին դատարան ուղարկված վարույթներում տուժողների 42 % եղել են մինչև 12 տարեկան երեխաներ, մինչդեռ 2023 թվականին նույն ցուցանիշը կազմել է 38.5 %։

Հաղորդմամբ Նախարարների կոմիտեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական բացթողումներն ու խնդիրները, և առաջարկվել է՝

Հայաստանի Հանրապետությանը շտապ ներդնել մատչելի, գաղտնի և անկախ մեխանիզմներ, որոնք երեխաներին հնարավորություն կտան հաղորդել վատ վերաբերմունքի դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան ծրագրային համակարգ ներդնելու համար, որը կապահովի դատական ակտերի տեքստերում ապանձնավորման ենթակա անձնական տվյալների ավտոմատ նույնականացումն ու ապանձնավորումը։

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն իր 1553-րդ նիստում ընդունված որոշման 5-րդ և 6-րդ կետերով անդրադարձել է հենց այս խնդիրներին։

Մասնավորապես, Կոմիտեն՝

Հրավիրել է իշխանություններին անհապաղ ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ ծրագիրը և խրախուսել է ապահովել դպրոցներում գաղտնի, երեխայակենտրոն և անկախ բողոքարկման մեխանիզմի արդյունավետ գործարկումը, ինչպես նաև Կոմիտեին ներկայացնել թարմացված տեղեկություններ անչափահասների սեռական բռնության հայտնաբերման, հաղորդման և կանխարգելման մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ, ներառյալ համապատասխան վիճակագրական տվյալները։

Ողջունել է օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր ապանձնավորում այն դատական ակտերի համար, որոնք պարունակում են սեռական բռնության ենթարկված երեխաների անձնական տվյալներ, և կոչ է արել իշխանություններին ապահովել, որպեսզի այս պահանջը գործնականում արդյունավետորեն իրականացվի։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողությունն իրականացվում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո։ Այդ գործընթացի շրջանակում՝ 9.2 կանոնի համաձայն, հնարավորություն է տրվում հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ՝ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am