«Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կառավարության նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի տարածք, ավելին՝ այն մշտապես եղել է ադրբեջանցիներինը։ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի շաբաթ է՝ Արցախի դեմ ագրեսիվ քարոզչություն է տանում, նախ ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրեց աշխատանքից՝ Արցախի մասին Վենսին գիրք նվիրելու համար, ապա հայտարարեց, որ «Արցախ» եզրույթը պատերազմի ուղիղ կոչ եւ սպառնալիք է։ Իսկ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը հպարտանում է Արցախը հայաթափելու փաստից եւ հայտարարում, որ հայ ժողովուրդն Ադրբեջանի դարավոր թշնամին է, որին Արցախից վռնդելն ադրբեջանական կողմի մեծագույն ձեռքբերումներից է։


Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս ամենի մասին, նկատում է․ «Այս մարդն իշխանության է մնացել միայն ու միայն իր արտաքին հովանավորների շնորհիվ։ Կորցնելով իր ներքին լեգիտիմությունը՝ նա ապավինում է բացառապես իրեն իշխանության բերած արտաքին ուժերին, որպեսզի կրկին վերարտադրվի։ Այս մարդու բառապաշարը թուրքի բառապաշարից ավելի վատ բառապաշար էր։ Այս բոլոր հայտարարությունները հերթական անգամ պետք է սթափեցնեն մեզ, եւ պետք է հասարակությունը գիտակցի, որ այս իշխանության վերարտադրման ցանկացած հնարավորություն պարզապես պետք է բացառել։ Իսկ ինչ է պետք՝ այն բացառելու համար․ ընտրություններին ակտիվ մասնակցել եւ քվեարկել ցանկացած պետականամետ ուժի։ Այս մարդու հակաարցախյան նկարագիրն այնքան ակնառու է եւ բացահայտ, որ արդեն ոչ մեկիս չի զարմացնում։ Նա չունի արմատներ, փորձում է ոտնատակ տալ մեր ազգային արժեքները։ Նա եթե կարողանա վերարտադրվել, ապա մենք անգամ այս պահին, երբ լիարժեքորեն զրկված ենք ինքնիշխանությունից, վերածվելու ենք մի քանի երկրների գաղութի՝ բրիտանական, ամերիկյան եւ այլն, եւ շատ շուտով վերջնականապես կվերածվենք վիլայեթի, իսկ այս մարդը դա չի էլ թաքցնում։ Էլ պատրանքի տեղ չկա, ժողովուրդը պետք է հասկանա՝ կա՛մ նամազի հեռանկարն է, կա՛մ արժանապատվության։ Նրանք, ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին։ Նա անդադար մեր ժողովրդին սպառնում է պատերազմով։ 3 օր առաջ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի օդային տարածքը` առանց Հայաստանին հարցնելու, իսկ դա նշանակում է, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Եթե Հայաստանն անգամ մեկ տոկոս ինքնիշխանություն ունենար, ապա կկարողանար գոնե իր օդային տարածքը վերահսկել։ Հայաստանին այժմ արհամարհում են, իսկ դա նշանակում է, որ Հայաստանն ունի զրո ինքնիշխանություն։ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ հազար ու մի պատճառ ունեն՝ Հայաստանին չհարգելու, սակայն կտրուկ քայլերի չի դիմում, որպեսզի խաղաղություն լինի: Ուշադրություն, ամենակարեւոր պահը. նա ընդգծել է, որ 6 ամիս անց Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը։ Այսօր վարչապետ կոչեցյալն ասում է, որ Հայաստանի պետականակենտրոն ուժերը՝ ընդդիմությունը, սեպտեմբերյան պատերազմ են ցանկանում․ եթե վերհիշենք Ալիեւի ասած ժամկետը եւ Նիկոլի հայտարարությունը, կարող ենք ասել, որ սեպտեմբերին հերթական ողբերգությունն է մեզ սպասվում՝ ծրագրված ողբերգությունը։ Այս մարդն այսօրվանից արդեն հանրությանը պատրաստում է այդ ողբերգությանը, ու եթե ինքը վերարտադրվի, այն լինելու է անխուսափելի։ Նա նորից մեղադրելու է նախկին իշխանություններին: Որպեսզի մենք այս ամենը կանխենք, պետք է համատարած մերժենք այս մարդուն»։

 

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am