«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել Եղեգիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի գործը: Հիշեցնենք, որ նա 2017-ի նոյեմբերից եղել է 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետը։ 2018-ի իշխանափոխությունից հետո համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին անում` դժգոհում, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որեւէ աշխատանք չի իրականացնում, օրինակ` ոռոգման ջուր չունեն։ Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Բայց նրանց պայքարն արդյունք չտվեց․ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:


Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ: Նրան պարտավորեցրել էին շաբաթը մեկ անգամ գրանցվել Եղեգիս համայնքը սպասարկող պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում։

Ստեփանյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Արթուր Ստեփանյանը մեղքը չի ընդունել, այս պահին քննվում են ապացույցները: Ի դեպ, 2 տարի է՝ նրա լիազորությունները դադարեցվել են, սակայն համայնքապետարանի կայքում նա որպես համայնքի ղեկավար է ներկայացված: Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները դրված են համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա: Բայց առաջիկայում Վայոց Ձորի մարզում կրկին խոշորացում է լինելու, որը ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

 

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am