Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ

Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար, նշում է՝ Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Հոր խոսքով՝ Աստված միշտ պատրաստ է լսելու մեր աղոթքը, բայց այդ լսելիությունը պահանջում է մեր սրտի անկեղծությունն ու հաստատակամությունը։

««Տերն ինձ լսեց և ողորմեց, Տերն ինձ օգնական եղավ» (Սաղմոս 29:11)։

​Մեծ Պահքի այս օրերը մեզ հիշեցնում են մի կարևոր հոգևոր ճշմարտություն։ Աստված միշտ պատրաստ է լսելու մեր աղոթքը, բայց այդ լսելիությունը պահանջում է մեր սրտի անկեղծությունն ու հաստատակամությունը։ Դավիթ թագավորը, լինելով հզոր առաջնորդ, շրջապատված լինելով անթիվ թշնամիներով ու բազմազբաղ հոգսերով, երբեք թույլ չտվեց, որ աշխարհիկ աղմուկը խլացնի իր աղոթքի ձայնը։ Նա ուներ աղոթքի հստակ ժամանակ, երբ թագավորական թագն ու գավազանը մի կողմ դնելով՝ կանգնում էր Արարչի առջև որպես պարզ ու անկեղծ հավատացյալ։ Այդ անկեղծությունն էր, որ բացում էր Երկնքի դռները։

Նա մեզ սովորեցնում է, որ ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար։ Երբ մենք ևս, Դավիթ թագավորի նման, կարողանում ենք մեր առօրյա վազքի մեջ գտնել այն առանձնության պահը, որտեղ մեր հոգին խոսում է առանց ձևականության, տեղի է ունենում մեծագույն հրաշքը, մենք սկսում ենք լսել Աստծուն, իսկ Նա պատասխանում է մեր աղոթքին։

Երանի՜ մեզ, եթե այս պահքի ընթացքում մեր հաստատակամության շնորհիվ կարողանանք Դավթի պես հաստատել, որ Տերը լսեց մեր ձայնը, և պահքից դուրս գանք Նրա առատ ողորմությունն ու օգնականությունը ստացած»,- նշել է Տեր Աբրահամը։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am