Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել, որտեղ տվյալներ են ներառված տարբեր երկրների զինված ուժերում գործող զինծառայողների թվաքանակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում ընդգծվում է, որ միայն գործող անձնակազմի թիվը բավարար չէ։
Բանակի արդյունավետության վրա ազդող գործոններ են տեխնոլոգիական սարքավորումները, լոգիստիկ հնարավորությունները և ռազմարդյունաբերության ոլորտի ներդրումները։
Ահա այն 20 երկրների ցանկը, որոնք ունեն ամենամեծ թվով զինծառայողները:
1. Չինաստան- 2.04 մլն
2. Հնդկաստան- 1.43 մլն
3. ԱՄՆ- 1.33 մլն
4. ՌԴ – 1.32 մլն
5. Հյուսիսային Կորեա- 1.32 մլն
6. Ուկրաինա- 900.000
7. Պակիստան- 660.000
8. Իրան- 610.000
9. Եթովպիա- 503.000
10. Թուրքիա- 481.000
11. Հարավային Կորեա- 450.000
12. Վիետնամ- 450.000
13. Եգիպտոս- 439.000
14. Կոլումբիա- 429.000
15. Ինդոնեզիա- 405.000
16. Մարոկկո- 400.000
17. Մեքսիկա- 387.000
18. Բրազիլիա- 376.000
19. Թայլանդ- 361.000
20. Էրիթրեա- 350.000
