Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան

Քիչ առաջ Եվրախորհրդարանում ԵՄ–Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում ելույթ եմ ունեցել և անդրադարձել Հայաստանում և Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրած լայվում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի անկախության, անկախության հռչակագրի, անկախության հանրաքվեի նսեմացման քաղաքականությանը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը անկախություն ստացավ ոչ թե այն ժամանակ, երբ ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե երբ համայն հայ ժողովուրդը գնաց ընտրատեղամասերը և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ Հայաստանը միացավ Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ)՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։

Այսինքն եթե չլիներ ԱՊՀ–ն, Հայաստանը անկախ չէր լինելու, և հիմա խոսում են հիբրիդային պատերազմների մասին։ Այսինքն մի կողմից Փաշինյանն ասում է՝ Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի կողմից ստեղծված միությանը, բայց Հայաստանի անկախությանը վտանգում են հիբրիդային պատերազմները։

Մյուսը խոսել եմ Թրիփի մասին։ Փաստերով, քարտեզներով ցույց եմ տվել, որ Թրիփը այս վիճակում չի կարող Հայաստանի շրջափակումը ճեղքել։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը երկաթգծային կապ կունենա արտաքին աշխարհի հետ, թե արևելյան ճանապարհով, այսինքն գործի Իջևան-Ղազախ ճանապարհը, և թե բացվի Հայաստան-Թուրքիա կապը, և այդ հարցը մենք բարձրացրել ենք միշտ՝ ի տարբերություն Փաշինյանի, ով այսօր է դրա մասին խոսում։

Այդ հարցը պետք է լուծված լիներ 2025 թվականի օգոստոսին կամ գոնե 2026 թվականին, երբ ստորագրվեց Թրիփ իրականացման շրջանակը։ Նույնիսկ եթե ռելսերը ոսկուց լինեն, Հայաստանի շրջափակումը այդ ճանապարհը չի ճեղքում՝ անկախ նրանից լավն է, թե լավը չէ»։

Արթուր Խաչատրյանը նաև նշեց, որ իր ելույթում խոսել է խաղաղության մասին. «Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքում են, լավագույն դեպքում մենք ունենք հրադադար, և որպեսզի հրադադարը վերածվի իրական խաղաղության, արդար սկզբունքների վրա կերտված խաղաղության մենք պետք է ջանքեր թափենք, պետք է ստիպենք Ադրբեջանին վերջացնի իր ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականությունը և պաշտպանենք հայկական շահերը։

Եվ վերջապես խոսել եմ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Եվրոպական խորհրդարանը բազմաթիվ բանաձևեր ունի, որոնցով պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը այս տարի, մի քանի շաբաթ առաջ ևս մեկ անգամ վերահաստատել է, որ արցախցիները վերադառնալու իրավունք ունեն, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է արգելել մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք։

Ցավոք սրտի, մենք այս ամեն ինչի քաղաքականության արձագանքը տեսնում ենք նաև Եվրոպական պառլամենտում։ Կփոխվի Նիկոլ Փաշինյանը, կփոխվի թե՛ եվրոպական քաղաքականությունը, թե՛ ամերիկյան քաղաքականությունը, չեն կարող ակնկալել, որ որևէ երրորդ երկիր կամ երկրներ Հայաստանի իշխանություններից ավելի հաննպաստ լինեն։ Դրա համար պետք է փոխվի այս իշխանությունը, որ տարածաշրջանում իրական խաղաղություն լինի, որ տարածաշրջանում բոլոր կապուղիները ապաշրջափակվեն, որ արցախցիները կարողանան վերադառնան իրենց հայրենիք»,–ընդգծեց նա։

 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am