ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է

Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, վերսկսել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործի քննությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայցադիմումով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ: Սույն գործով երրորդ անձինք են ճանաչված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ և «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունները։

Գործի քննությունը, սակայն, մարտի 3-ի որոշմամբ կասեցվել էր՝ պայմանավորված ՍԴ-ում «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությամբ։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին հաջորդել է ՀԷՑ-ը «խլելու» օպերացիան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և չի էլ կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում էին ներկայացրել ՍԴ՝ պահանջելով Սահմանադրությանը հակասող ճանաչել նշված կարգավորումները։ ՍԴ-ն օրերս հրապարակել է որոշումը՝ մերժելով դիմումը և վիճարկվող նորմերի մի մասը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, մյուս մասով՝ վարույթը կարճելով։ ՍԴ երեք դատավոր հատուկ կարծիք ունի, որը դեռ հրապարակված չէ։

ՍԴ որոշումից հետո՝մարտի 17-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել՝ գործի վարույթը վերսկսելու մասին՝ նկատի ունենալով, որ վերացել է սույն վարչական գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքը։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am