Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր աչքովս ընկավ ՀՀ ոստիկանության հրապարակումը, որտեղ մեծ հպարտությամբ հայտնում են, թե «33-ամյա երիտասարդն ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ»։
Սա արդեն ծիծաղելի չէ, այլ բացահայտ նողկանք է այն մասին, թե ինչպես են պետական կառույցները ձևական պայքարում ապօրինության դեմ։
Երբ Բաղյան 2/5 հասցեում Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից համայնքապատկան հողատարածքի զավթմամբ կառուցված ապօրինի շուկան անխոչընդոտ գործում է՝ առանց որևէ թույլտվության, և որի մասին տեղյակ են թե՛ ՀՀ ոստիկանությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Պետական եկամուտների կոմիտեն, որևէ քայլ չի ձեռնարկվում՝ ապօրինությունը կասեցնելու ուղղությամբ, չնայած հո դա էլ 33-ամյա երիտասարդի ապօրինի կահույքի արտադրամաս չէ, որ գնան փակեն ու աշխարհով մեկ ցույց տան, թե ոնց է ՀՀ ոստիկանությունը պայքարում ապօրինության դեմ։
Սա արդարադատություն չէ, սա համակարգային կոռուպցիոն հովանավորչության դասական օրինակ է, երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների և իրենց ԽԾԲ-ների համար։
Ասենք՝ պատկերացնում ենք, թե ՀՀ ոստիկանությունն ինչ աստիճան անճարությունից դրդված է գնացել 33-ամյա երիտասարդի ապօրինի կահույքի արտադրամասը փակել, որպեսզի հրապարակում անի, ագիտացիա անի, թե ՀՀ ոստիկանությունը ապօրինության դեմ պայքարում է։
Նիկոլ Փաշինյան Եթե սա կոռուպցիայի հովանավորչություն չէ, ապա ի՞նչ է, հո պոզով-պոչով կենդանի չէ։»
