ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար
ԱՄՆ-ն կարող է մոտակա օրերին չեղարկել իրանական նավթի նկատմամբ ծովային պատժամիջոցները։
Ըստ APA-ի, այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Առաջիկա օրերին մենք կարող ենք չեղարկել ծովում գտնվող իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Դա մոտ 140 միլիոն բարել է: Միացյալ Նահանգները կարող է շատ ավելին անել նավթի մատակարարումների առումով։ Միացյալ Նահանգները կարող է ավելի շատ նավթ թողարկել ռազմավարական նավթային պահուստից [SPR]՝ գները ցածր պահելու համար», – ընդգծել է նա։
