Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան
իգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորում է իր խոստումների իրականացման հանգամանքով:
Սա ոչ այնքան ներսի, որքան դրսի լսարանին ուղղված ուղերձ է, որի հասցեատերերն այն ուժերն են, որոնք աջակցում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։
Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր, որով իշխող ռեժիմը առավել գործուն աջակցություն է ակնկալում իր արտաքին հովանավորներից»։
