Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ
Վանի առևտրի և արդյունաբերության պալատի (Van TSO) վարչության անդամ Ռեշիթ Յարենը խոսել է նահանգում զբոսաշրջային ակտիվության մասին։ Նա նշել է, որ ավանդաբար Ռամազանի և Նովրուզի տոների նախօրեին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում։ Այս տարի, սակայն, պատերազմական իրավիճակի պատճառով իրանցի զբոսաշրջիկների շարժը գրեթե զրոյական է։
Յարենը անդրադարձել է նաև «Զանգեզուրի ճանապարհի» թեմայի զբոսաշրջության տեսանկյունից. «Ինչպես գիտեք, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մեզ շատ մոտ են։ Եթե Զանգեզուրի ճանապարհը կառուցվի և ավարտվի, Իգդիրից այստեղ հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում»
Յարենը նաև շեշտել է, որ այդ հարցը միայն առևտարդյունաբերական պալատի մակարդակով ու միջոցով լուծվող հարց չէ։ Հարկավոր է, որ տարածաշրջանի երկրների կողմից քայլեր արվեն։
«Մեր քաղաքը ժամանակին եղել է ուրարտացիների մայրաքաղաքը։ Մենք ունենք «ծով» կոչվող լիճ։ Կան բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կարող ենք ներգրավել զբոսաշրջության մեջ։ Այդ պատճառով, եթե երկրների միջև դրական զարգացումներ լինեն, Վանի առևտրի և արդյունաբերության պալատը պատրաստ է անմիջապես սկսել նաև Հայաստանի ուղղությամբ աշխատանքներ՝ ինչպես անցյալ տարի արեցինք Իրաքում»։
