Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ։ Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել են ՀՕՖ-ից։
«Այս պահին երեխան Արաբկիր բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։ Դեռևս դժվար է ասել` ինչքան ժամանակ այնտեղ կմնա, քանի որ զուտ հետազոտություններ են իրականացվում։ Նախնական ախտանիշներով խնդիրը կա երիկամներում»,- ասել են ՀՕՖ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված անձ։
Հիշեցնենք, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից՝ ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում էին Երևանի Արաբկիր արչական շրջանում։
