Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի գաղտնազերծած 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցն ակնհայտ է դարձնում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ գերտերության հաշվարկների ալգորիթմները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Ամեն ինչ հիշեցնում է չոր հաշվարկ՝ առանց համարժեք իրավական գնահատականների, դե միջազգային իրավունքի չգոյության մասին զուր չէին հրապարակավ արտահայտվում: Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:
Այսպիսով, ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը ակներև խաթարելով Ադրբեջանի նախագահի կողմից սեփական մտավոր կարողություններից ելնելով, Հայաստանին պահանջներ թելադրելու հանցավոր կեցվածքը, այլ այն մտավախությունը, որ այդ քայլը պարզապես կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ: Այն, որ Հայաստանում ներկա իրավաքաղաքական մթնոլորտում, երբ նույնիսկ հանրապետական ընտրություններին հնարավոր չի լինում ապահովել առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը պարտադիր պայման է հանրաքվեի համար, անվիճելի փաստ է: Անգամ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը հազիվ կազմեց 28,4 տոկոս: Ընդ որում, այս կարևոր հանգամանքը հրապարակավ հնչեցրել ենք դեռևս 4 տարի առաջ, երբ առաջին անգամ խնդրահարույց համարվեց «Անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ անգամ ևս ընդգծենք երկու խիստ առանցքային վերապահում՝ ա) «Անկախության մասին» հռչակագիրը բովանդակում է ոչ թե տարածքային հավակնություն, այլ սոսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ինչը միջազգային իրավունքի նորմ է, բ) Սահմանադրության նախաբանով նախատեսվել է հիմք ընդունել ոչ թե Հռչակագրի բոլոր 12 կետերը (դրանց մի մասն անտեսվել է դեռևս 1991թ., երբ ներդրվեց նախագահի ինստիտուտը), այլ «հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»:

Հ.Գ. ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ վերը նշված հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, իսկ եթե ավելի համալիր դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի հանրաքվեի ձախողման դեպքում՝ անխուսափելիորեն մենք մեր ձեռքով հաստատագրում ենք իբր մայր օրենքով տարածքային հավակնություններ ունենալու իրավական փաստը՝ դրանից բխող անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ: Ընտրողների ցուցակները «վերանայելու» քայլերը ևս ապարդյուն են: Դեռ ուշ չէ …»,- գրել է նա։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հրաժարական չեք պատրաստվու՞մ տալ․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (video) Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ» (video) Փաշինյանը շանտաժի ենթարկեց․ «Մինչև աշուն պատերազմ կլինի, եթե․․․» (video) Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am