Սաակաշվիլին պատմել է Մայդանի գնդակահարությունների գործով հարցաքննության մասին (Տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ հարցաքննվել է Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով: Սաակաշվիլիի խոսքով՝ այս գործի բացահայտումը իշխանություններին ձեռնտու չէ: Նա պատմել է, որ երկու ժամ հարցաքննվել է դատախազությունում Մայդանում իրականացված գնդակահարությունների գործով՝ իտալական հեռուսաալիքով արված հայտարարություններից հետո այն մասին, որ իբր նա վրացի դիպուկահարներին հրամայել է գնդակահարել ցուցարարներին:
