«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Սակայն 3 ամիս անց Կոնջորյանը նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով, գրում է «Ազատություն»-ը։
Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին. «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը թույլ է տալիս ոչ մեծ ծանրության, առաջին անգամ հանցանք կատարած լինելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառել տուգանք՝ խուսափելով այլ պատժատեսակից։ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել համաձայնությամբ տուգանքով։
Ինչպե՞ս է քրեական վարույթում հայտնվել այդպիսի տեղեկանք ու օգնել Կոնջորյանին ազատվել ավելի խիստ պատժից, երբ Կոնջորյանն ուներ դատվածություն. ոստիկանությունը «Ազատությանը» պարզաբանել է, որ իրենց կողմից նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տրվել։ Քննչական կողմիտեն էլ պնդում է, որ ոստիկանությունից է ստացել համապատասխան տեղեկանքը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը