Սրբազանը դեռ տեղյակ չի նոր հայցադիմումից․ Նավուրում իր գործը մարդկանց համար է եղել․ փաստաբան

24 ժամ էլ չանցավ Բագրատ Սրբազանի դեմ իրավական արշավանքի մասին նախորդ գրառումիցս, ինչ զարմանալի զուգադիպությամբ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան մուտքագրեց նոր հայց, որով փորձում է վերակենդանացնել մի գործ, որի մասին դեռևս խոսելու ցանկություն չունեի։ Այս մասին գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Այսպես, ուրեմն Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ Սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։

2020թ. Քովիդի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ Սրբազանը։

2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ. պետությունից հողատարծքը օտարվել էր երրորդ անձին, և վերադարձնել այդ գույքը պետությանը։

Բագրատ Սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։

Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մեկ սխալ ապացույց էր ներկայացնում, մեկ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։

2025թ. դեկտեմբերին Հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։

Այդուհանդերձ հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են)՝ դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը կրկին հայցել դատարանից։

Սրբազանը դեռ տեղյալ էլ չի այս նոր հայցադիմումից, ու նույնիսկ չեմ էլ խորհրդակցում այս ամենը հանրայնացնելու համար, որովհետև թաքցնելու ոչինչ չի եղել, չկա ու չի էլ կարող լինել։ Նավուրում իր գործը մարդկանց հետ ու մարդկանց համար է եղել»։

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am